.jpg)
Թեհրանը հայտարարել է նոր հրթիռների արտադրության մեկնարկի մասին
Իրանում այսօր տեղի է ունեցել «երկիր-երկինք» դասի «Կայեմ» և հակազրահային «Տուֆան-5» դասի հրթիռների արտադրության հոսքագծերի բացման արարողությունը, որին ներկա էր երկրի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին:
Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվին», պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ «Կայեմ» դասի հրթիռները հագեցած են էլեկտրոնային տարբեր սարքավորումներով և լազերային նշանառությամբ, որը դարձնում է այն օդային թիրախների, մասնավորապես` ուղղաթիռների խոցման հարմար միջոցներից մեկը: