.jpg)
Ճապոնացի հայտնի ռեժիսորի ֆիլմերը կցուցադրվեն Հայաստանում
Այսօրվանից Հայաստանի Ազգային պատկերասրահի կինոդահլիճում սկսվում է ճապոնացի հայտնի կինոռեժիսոր Ակիրա Կուրոսավայի ֆիլմերի ցուցադրությունը: Այս մասին Aysor-ի հետ զրույցում հայտնեց ԱՊ ֆիլմերի ցուցադրության ծրագրի հիմնադիր ղեկավար Մելիք Կարապետյանը:
«Այս տարի լրանում է Ակիրա Կուրոսավայի 100-ամյակի, ինչի առիթով էլ մենք կազմակերպել ենք նրա ֆիմերի հետհայաց ցուցադրությունը»,- հայտնեց Մ. Կարապետյանը:
Մ. Կարապետյանը տեղեկացրեց նաև, որ ծրագրի շրջանակներում մինչև մարտ ամսվա վերջին կիրակի օրը` մարտի 28-ը, ցուցադրվելու են ռեժիսորի նկարահանած 30 ֆիլմերը: Նա նշեց, որ ծրագիրն իրականացնելու համար ֆինանսական աջակցություն չի ցուցադրվել, այդ պատճառով էլ ֆիլմերի ցուցադրության ծրագրի ցանկը չի տպագրվել:
Հայտնենք նաև, որ այսօր ծրագրի շրջանակում ցուցադրվելու է երկու ֆիլմ` վավերագրական «Կուրոսավա» ֆիլմը, որը պատմում է ռեժիսորի մասին և «Ամենագեղեցիկը» («The Most Beautiful») գեղարվեստական ֆիլմը` նկարահանված 1944 թ-ին: