.jpg)
Բժիշկը հրաժարվել է բուժել Ջիհադ անունով թուրք դեռահասին
Ատամնաբույժը հրաժարվել է բուժել իրեն դիմած թուրք տղային` անվան պատճառով: Ջիհադ անունը բժշկին շատ տարօրինակ է թվացել:
Բժշկուհին ենթադրել է, որ նման անվամբ պատանին բացառապես բռնության է հակված: Տղան որոշ ժամանակ փորձել է բացատրել, որ Թուրքիայում իր անունը շատ տարածված է և որևէ կապ չունի ահաբեկչության հետ, սակայն գերմանուհի ատամնաբույժը նրան չի լսել: «Ինտերնովոստի» կայքը գրում է, որ 16-ամյա տղան ստիպված է եղել լքել բուժհաստատությունը:
Դեպքը տեղի է ունեցել գերմանական Դոնաուշինգեն քաղաքում: Երբ տղան բժշկին ասել է իր անունը, վերջինս հարցրել է, թե ի՞նչ է այն նշանակում, և պատասխան է ստացել` «սուրբ պատերազմ»: Ընդ որում, տղայի ծնողները, իմանալով պատահածի մասին, հայտարարել են, որ իրենց երեխայի անունը որևէ կապ չունի կրոնի հետ, պարզապես իրենց դուր է եկել Ջիհադ անունը:
Ատամնաբույժը ստիպված չի լինի հաճախորդի հանդեպ անուշադիր վերաբերմունքի համար պատասխան տալ դատարանում, քանի որ որևէ օրենք չի խախտել: Բանն այն է, որ Գերմանիայում ցանկացած բժիշկ կարող է հրաժարվել հիվանդին բուժելուց, եթե վերջինիս չեն տանջում ուժեղ ցավերը: Ջիհադին միայն մնում է այլ ատամնաբույժի դիմել: