Պետեկամուտների կոմիտե է մուտքագրվել 683 հետաքննության նյութ
06/02/2010 16:47

Պետեկամուտների կոմիտե է մուտքագրվել 683 հետաքննության նյութ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ամփոփ տեղեկատվությամբ` անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին համակարգում մուտքագրվել է մաքսային օրենսդրության խախտման վերաբերյալ 76 նյութ: Նյութերը ուղարկվել իրավական մարմիններին` նախաքննության:

Նույն ժամանակահատվածում կոմիտեի կողմից մուտքագրվել է 607 հետաքննության նյութ` կապված հարկային օրենսդրության խախտումների հետ, որը 2008թ-ի նյութերի մնացորդի հետ կազմել է 786 նյութ: Դրանցից 71-ն ուղարկվել է նախաքննության, 207-ի վերաբերյալ մերժվել է քրեական գործ հարուցել, 148-ը` վերադարձվել է ենթակայության:

Նյութերի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում կազմել է 193:
 

Պետեկամուտների կոմիտե է մուտքագրվել 683 հետաքննության նյութ