Տղամարդկանց գեղեցկության մրցույթ` Թբիլիսիում
06/02/2010 13:23

Տղամարդկանց գեղեցկության մրցույթ` Թբիլիսիում

Թբիլիսիում առաջին անգամ տեղի ունեցավ տղամարդ-մոդելների մրցույթ: Ընտրությանը մասնակցում էր հինգ հարյուր տղամարդ, բայց եզրափակիչ դուրս եկան միայն տասնվեցը:

Ժյուրին շուտով նրանց կազմից թոփ-հնգյակ կընտրի, ապա` հաղթողին: «Մոդելային բիզնեսի նոր դեմքը» առաջին անգամ Վրաստանը կներկայացնի Հարավային Կորեայում մարտին կայանալիք` «Միսթեր աշխարհ - 2010» միջազգային մրցույթում: Գրուզիա օն-լայն տեղեկատվական կայքի հաղորդմամբ, այժմ երջանիկները եզրափակիչին են պատրաստվում Թբիլիսիի լավագույն մարզադահլիճներում: Ֆիզիկական վարժանքները համատեղում են նորաձևության ամսագրերի համար նկարահանումներով:

«Անտարակույս, ես ակնկալում էի լավ արդյունքներ, որովհետև միշտ վստահ եմ ինձ վրա: Ինձ դուր է գալիս այս միջոցառումը. դա նորույթ է մեր կյանքում», - ասել է մրցույթի կիսաեզրափակիչ փուլի հաղթող Գեորգի Ցկիպուրշվիլին և բոլորին հաջողություն մաղթել:

 

Տղամարդկանց գեղեցկության մրցույթ` Թբիլիսիում