Հայաստանում ազգաբնակչությունն ավելանում Է
06/02/2010 15:16

Հայաստանում ազգաբնակչությունն ավելանում Է

Հայաստանում անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսերին, տարեսկզբի համեմատությամբ, ազգաբնակչության թիվն ավելացել է 12,5 հազար մարդով: Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2009 թ-ի սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշների, 2008-ի համեմատությամբ անցած տարվա աճն արձանագրվել է ի հաշիվ բնական հավելաճի ավելացման, որը կազմել է 23 %, և միգրացիայի մնացորդի բացասական ցուցանիշի նվազման` 19,1 %:

2009 թ-ին հանրապետությունում ծնվել է 44466 երեխա, որը նախորդ տարվա համեմատությամբ ավել է 8 %-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը` 1000 բնակչի հաշվով, աճել է 13,7 %-ով:

Նորածինների մեծամասնությունը` 23837-ը, եղել են տղաներ: Անցած տարվա ընթացքում հանրապետությունում մահացությունների թիվը գրանցել է աննշան աճ` 0,4 %: Ընդհանուր առմամբ, 2009 թ-ի հունվար- դեկտեմբեր ամիսների ընթացքում արձանագրվել է մահացության 27528 դեպք:

Այսպիսով, հաշվետու ժամանակաշրջանում ծնվածների թիվը 1,6 անգամ գերազանցել է մահացության ցուցանիշը: Բնական աճի ցուցանիշը կազմել է 5,2 %:
 

Հայաստանում ազգաբնակչությունն ավելանում Է