Վլադիմիր Հակոբյանը` «Գրան Պրիի» մասնակիցների թվում
06/02/2010 15:25

Վլադիմիր Հակոբյանը` «Գրան Պրիի» մասնակիցների թվում

ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարի վերջին` 6-րդ փուլին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, չի մասնակցի Լևոն Արոնյանը: Հայ գրոսմայստերը ժամկետից շուտ նվաճել է «Գրան Պրիի» հաղթողի կոչումը և ցանկանում է կենտրոնանալ հավակնորդների մրցաշարին նախապատրաստության վրա: Այդ իսկ պատճառով Լևոն Արոնյանն ու Հայաստանի շախմատի ֆեդերացիան համապատասխան խնդրանքով դիմել են ՖԻԴԵ-ին և ստացել վերջինիս թույլտվությունը, որ նա չմասնակցի Աստրախանում մայիսի 9-25-ն ընկած ժամանակահատվածում կայանալիք վերջին փուլին:

Այդուհանդերձ, «Գրան Պրին» չի անցկացվի առանց հայ շախմատիստի: 14 մասնակիցների թվում է նաև Վլադիմիր Հակոբյանը (վարկանիշը` 2678):

 

Վլադիմիր Հակոբյանը` «Գրան Պրիի» մասնակիցների թվում