Վենգեր. «Մարդիկ Անդրեյ Արշավինի նկատմամբ դաժան են»
06/02/2010 15:17

Վենգեր. «Մարդիկ Անդրեյ Արշավինի նկատմամբ դաժան են»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կանգնել է Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Անդրեյ Արշավինի պաշտպանության դիրքերում: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում 1:3 հաշվով կրած պարտությունից հետո Արշավինը խիստ քննադատության է ենթարկվել:

«Մինչև գնդակ բաց թողնելը մենք գոլ խփելու երեք հիանալի հնարավորություն ստեղծեցինք: Սակայն Արշավինը մեղավոր չէ, որ մեզ չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Նա շատ ակտիվ էր և վտանգավոր: Մարդիկ նրա նկատմամբ շատ դաժան են»,- Վենգերի խոսքերը մեջբերել է «Արսենալի» պաշտոնական կայքը:

 

Վենգեր. «Մարդիկ Անդրեյ Արշավինի նկատմամբ դաժան են»