05/03/2010 11:04
Ջ. Բայդեն. ԱՄՆ-ը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը
ԱՄՆ-ը «սատարում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»: Այս մասին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ երեկ կայացած հեռախոսազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:
Ինչպես նշվում է Սպիտակ տան հաղորդագրությունում, Բայդենը «ողջունել է Վրաստանում դեմոկրատական բարեփոխումները և ձգտումն առ բաց, թափանցիկ և ազատ գործընթացներ կայանալիք ընտրություններում»:
Բացի այդ, փոխնախագահը «Սահակաշվիլիին շնորհակալություն է հայտնել այն մեծ դերակատարության համար, որ Վրաստանն ունի Աֆղանստանում միջազգային առաքելությունում»: