Արգենտինացիները կխաղան հարավաֆրիկացիների հետ
06/03/2010 14:47

Արգենտինացիները կխաղան հարավաֆրիկացիների հետ

Հարավաֆրիկյան Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ, որ երկրի ազգային թիմն աշխարհի առաջնության նախապատրաստության շրջանակներում մայիսի 27-ին ստուգողական հանդիպում կանցկացնի Արգենտինայի ընտրանու հետ Յոհաննեսբուրգ քաղաքում: Այս մասին տեղեկացնում է kickoff.com-ը:

«Մեզ փորձ է պետք, իսկ դա չես կարող գնել որևէ սուպերմարկետում»,- կապված ընկերական այդ հանդիպման հետ` հայտարարել է «Բաֆան Բաֆան» թիմի գլխավոր մարզիչ Կառլոս Ալբերտո Պարեյրան:

Ավելացնենք, որ հունիսի 5-ին հարավաֆրիկացիներն ընկերական հանդիպում կանցկացնեն Դանիայի ազգային թիմի հետ:
 

Արգենտինացիները կխաղան հարավաֆրիկացիների հետ