.jpg)
Գ. Բրաուն. Վաշինգտոնը և Լոնդոնը Իրաքում սխալներ են թույլ տվել
Բրիտանիայի վարչապետը Գորդոն Բրաունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն` Սադդամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո, Իրաքի իրավիճակի զարգացման վերաբերյալ չուներ հստակ ծրագրեր: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Ուրբաթ օրը, պատասխանելով անկախ հանձնաժողովին, որը հետաքննում է Իրաքի պատերազմում Մեծ Բրիտանիայի մասնակցության հանգամանքները, Բրաունն ընդգծել է, որ Իրաքոում հնարավոր քաոսից խուսափելու համար Վաշինգտոնը և Լոնդոնը սխալներ են թույլ տվել:
Միաժամանակ, Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապետը, ով 2003թ.-ին Թոնի Բլերի կաբինետում զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը, նշել է, որ Իրաք ներխուժման գխլավոր որոշումը ճիշտ էր: