ՄԱԿ-ը 10 միլիոն դոլար կտրամադրի երկրաշարժից տուժած Չիլիին
06/03/2010 10:11

ՄԱԿ-ը 10 միլիոն դոլար կտրամադրի երկրաշարժից տուժած Չիլիին

ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ժամանել է երկրաշարժից տուժած Չիլի` տեղում գնահատելու աղետի հասցրած վնասները:

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, վկայակոչելով Բի-Բի-Սի-ին, Պան Գի Մունը խոստացել է 10 միլիոն դոլար հատկացնել` հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով:

Ավելի վաղ Եվրամիությունը, Ավստրալիան, Ճապոնիան և Չինաստանը արդեն հայտարարել էին, որ Չիլիում երկրաշարժի հետևանքները վերացնելու համար 11 միլոն դոլար կհատկացնեն:

Հիշեցնենք, որ Չիլիում երկրաշարժի զոհ է դարձել 800 մարդ:
 

ՄԱԿ-ը 10 միլիոն դոլար կտրամադրի երկրաշարժից տուժած Չիլիին