Գուտի. «Կլասիկոն վճռորոշ կդառնա»
06/03/2010 15:00

Գուտի. «Կլասիկոն վճռորոշ կդառնա»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գուտին վստահ է, որ իր թիմի գլխավոր մրցակցի` «Բարսելոնի» խաղում անկում է նկատվում, և հաղթանակները նրան ավելի ու ավելի դժվար են տրվում: Այս մասին հաղորդում է իսպանական «Marca»-ն: Գուտին համոզված է նաև, որ առաջնության ճակատագիրը կորոշվի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, երբ կկայանա իսպանական կլասիկոն` «Ռեալի» ու «Բարսելոնի» միջև:

«Առաջնության ճակատագիրը կորոշվի «Ռեալ»-«Բարսելոն» խաղում, քանի որ մյուս հանդիպումներում թիմերը դժվար թե միավորներ կորցնեն: Բայց մենք ուզում ենք կատալոնյան ակումբին հաղթել խոշոր հաշվով»,- նշել է Գուտին` ավելացնելով, որ «Ռեալը» սկսել է ցուցադրել այն խաղը, որը նրանից սպասում էին ակումբի ղեկավարները և ֆուտբոլասերները:

Գուտի. «Կլասիկոն վճռորոշ կդառնա»