.jpg)
06/03/2010 16:10
«Ինտերը» Բալոտելլիին նոր պայմանագիր կառաջարկի
Իտալական «Ինտերի» ղեկավարությունը փորձում է պահպանել հարձակվող Մարիո Բալոտելլիին: Ակումբը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին` մինչև 2015 թ. ժամկետով: Այս մասին հայտնում է «La Gazetta Dello Sport»-ը:
Բալոտելլիի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2013 թ.: Երկարաձգման դեպքում ֆուտբոլիստը ֆինանսական առումով զգալիորեն կշահի` 1 մրցաշրջանի ընթացքում վաստակելով 2,5 մլն եվրո: