Կլինսմանը պատրաստ է վերադառնալ մարզչական աշխատանքի
06/03/2010 16:14

Կլինսմանը պատրաստ է վերադառնալ մարզչական աշխատանքի

Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը, ով աշխարհի առաջնության ընթացքում ֆուտբոլային վերլուծաբանի պարտականությունները կկատարի RTL ընկերությունում, հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի և պատրաստ է քննարկել համապատասխան առաջարկները: Այս մասին հաղորդում է «Eurosport»-ը:

«Ես երբեք չեմ շտապում,- նշել է 45-ամյա Կլինսմանը, ով Մյունխենի «Բավարիայից» հեռացվել է 2008-2009 թթ. մրցաշրջանի վերջում:- Հաստատ ուզում եմ որևէ թիմ գլխավորել: Հնարավոր է, որ աշխարհի առաջնությունից հետո հետաքրքիր տարբերակներ ի հայտ կգան: Երբ դա քո բնավորության մասն է, միշտ մտածում ես այն մասին, թե ինչպես պետք է զարգանա մարզչի մասնագիտությունը: Մնալով առանց աշխատանքի` հնարավորություն ունես նոր գիտելիքներ ստանալ և շատ բան սովորել»:

 

Կլինսմանը պատրաստ է վերադառնալ մարզչական աշխատանքի