Թուրքիան վավերացրեց Nabucco-ի կառուցման պայմանագիրը
06/03/2010 15:45

Թուրքիան վավերացրեց Nabucco-ի կառուցման պայմանագիրը

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Nabucco գազամուղի շինարարության 2009 թ-ին ստորագրված պայմանագիրը: Այս մասին գրում է France Presse-ը:

Գազամուղի կառուցման համաձայնագիրն Անկարայում ստորագրվելէ անցած տարի` Թուքիայի, Բուլղարիայի Ռումինիայի, Հունգարիայի և Ավստրիայի միջև: Համաձայնագիրն արդեն վավերացրել են Բուլղարիան
և Հունգարիան:

Ծրագրվում է, որ Nabucco-ն կդառնա Բաքու-Թբիլիսի-Էրզրում արդեն գոյություն ունեցող գազամուղի շարունակությունը, որը կհասնի բալկանյան երկրներով մինչև Ավստրիա:

Ինչպես արդեն նկատել են եվրոպացի փորձագետները, «Հարավային հոսք»-ի այս մրցակիցն ունի իրական խնդիրներ` անհրաժեշտ գազի ձեռք բերման պատճառով: «Nabucco-ն ամբողջությամբ փակուղի է մտել, քանի որ Ռուսաստանը մեծ հաջողությամբ կարողացավ համոզել մի քանի բալկանյան երկրների` միանալ «Հարավային հոսք»-ին:

Բացի այդ, հիմնական մատարակար համարվող Թուրքմենստանն իր գազն ամբողջութայմբ վաճառում է Ռուսաստանին և Չինաստանին: Ադրբեջանը ևս հայացքն ուղել է դեպի Ռուսաստան և Իրան: Ներկայում իրական է համարվում միայն իրանական գազը, որը, սակայն, չի կարող միայնակ մատակարարել գազի անհրաժեշտ ծավալները:
 

Թուրքիան վավերացրեց Nabucco-ի կառուցման պայմանագիրը