Նալբանդյանը դրական է վերաբերվում Ղազախստանի հայտարարություններին
06/03/2010 11:31

Նալբանդյանը դրական է վերաբերվում Ղազախստանի հայտարարություններին

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին անդրադարձել է Ղազախստանի կողմից  վերջին շրջանում հնչեցված որոշ հայտարարություններին, համաձայն որոնց ԵԱՀԿ շրջանակներում այդ երկիրը կնպաստի Ղարաբաղի հիմնահարցի լուծմանը:

«Ղազախստանի կողմից արված հայտարարություններին և ցանկությանը աջակցել Մինսկի գործընթացին, Մինսկի խմբի համանախագահներին և կողմերին` որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, և պետք է նկատի ունենանք, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելով Ղազախստանը նաև մեր դաշնակիցն է, իհարկե, միանգամայն, դրական եմ վերաբերվում», - ասել է նա:
 

Նալբանդյանը դրական է վերաբերվում Ղազախստանի հայտարարություններին