.jpg)
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Էլմար Մամեդյարովին
Այսօր` մարտի 6-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բերնար Ֆասիեն և Ռոբերտ Բրատկեն տարածել են հետևյալ հայտարարությունը.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Յուրի Մերզլյակովը, Բերնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն) Փարիզում աշխատանքային հանդիպում են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նրանք իրենց գնահատականն են տվել բանակցությունների ներկա փուլի վերաբերյալ և քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի նկատառումները Մադրիդյան սկզբունքներում տեղ գտած փոփոխությունների առնչությամբ, որոնք ներկայացվել էին համանախագահների կողմից 2009-ի դեկտեմբերիին և 2010-ի հունվարին: Ավելի ուշ այս ամիս համանախագահները Փարիզում պատրաստվում են հանդիպել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին` նույն խնդիրների քննարկման համար», - ասվում է հաղորդագրության մեջ: