Պ. Հայրիկյան. Արտահերթ ընտրությունները ՀԱԿ-ի «երազանքն են»
06/03/2010 14:42

Պ. Հայրիկյան. Արտահերթ ընտրությունները ՀԱԿ-ի «երազանքն են»

Նոր ընտրությունները Հայաստանում կարող են տեղի ունենալ միայն Սահմանադրությամբ հաստատված կարգով: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` անդրադառնալով ՀԱԿ հայտարարություններին, թե մինչև սեպտեմբեր Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունենալու:

Բանախոսը նշեց, որ ՀԱԿ-ն արդեն ունի իր ուրույն տեղը ընդդիմադիր դաշտում և ընտրությունների դեպքում կարող է նույնիսկ խորհրդարան ընտրվել:

«Չեմ կարծում, որ իրապես արդար ընտրությունների դեպքում` միասնական ճակատով հանդես գալու դեպքում` նրանք խորհրդարան չեն անցնի»,- ասաց նա` նշելով, որ իշխանափոխության մասին երազանքները մշտապես են ուղեկցել բոլոր արմատական ընդդիմադիրներին:

«Դա արդարացված երազանք է, երազելու իրավունք ամեն ոք ունի»,- ասաց Պ. Հայրիկյանը` հավելելով, որ ժողովրդավարության կարևորագույն պահանջներից մեկը հաճախակի ընտրություններն են:

«Ընդդիմության ցանկության հետ նոր ընտրություններ անցկացնելու սահմանադրական որևէ ուղի նախանշված չէ: Այնպես որ, այդ ցանկությունը հերթական է այս տասնամյակների ընթացքում»,- եզրափակեց Պ. Հայրիկյանը:
 

Պ. Հայրիկյան. Արտահերթ ընտրությունները ՀԱԿ-ի «երազանքն են»