.jpg)
Թումասյանն ու Բայրամյանն արդյունավետ խաղ են ցուցադրում
Ռուսաստանյան «Ռոստովը» նոր մրցաշրջանին նախապատրաստության շրջանակներում երկու կազմով ընկերական հանդիպումներ է անցկացրել Սոչիի «Ժեմչուժինայի» հետ և երկուսում էլ հաղթել է: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Երկրորդ կազմերի հանդիպման ժամանակ երկու գոլի հեղինակ է դարձել Նոզդրունովը: Ընդ որում` հանդիպման հաշիվը նա բացել է` օգտվելով Խորեն Բայրամյանի հաշվենկատ փոխանցումից:
Հիմնական կազմերի խաղում միայն մեկ գոլ է խփվել: Հուսեյնպուրը հանդիպման սկզբում գրավել է «Ժեմչուժինայի» դարպասը` օգտագործելով Սերգեյ Թումասյանի փոխանցումը: