Վիկ Դարչինյանն ու Ռոդրիգո Հերրերոն կշռվեցին
06/03/2010 13:04

Վիկ Դարչինյանն ու Ռոդրիգո Հերրերոն կշռվեցին

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ռանչո Միրաժում տեղի է ունեցել պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթևքաշային կարգում WBC-ի և WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի և կոչման հավակնորդ մեքսիկացի Ռոդրիգո Հերրերոյի կշռման արարողությունը: Երկու բռնցքամարտիկներն էլ առանց որևէ խնդրի տեղավորվել են քաշային կարգում (մինչև 52,163 կգ):

Հիշեցնենք, որ Դարչինյան-Հերրերո մենամարտը տեղի կունենա մարտի 7-ի վաղ առավոտյան:
 

Վիկ Դարչինյանն ու Ռոդրիգո Հերրերոն կշռվեցին