01/04/2010 12:02
ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի պաշտոնակցի հետ
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Նիկոլայ Ազարովին վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: Վարչապետ Սարգսյանն Ուկրաինայի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում նշել է, որ երկու երկրների միջեւ կա չիրացված մեծ պոտենցիալ, միաժամանակ առկա են երկկողմ համագործակցության լայն հեռանկարներ:
Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:
Այդ կապակցությամբ հանձնաժողովի համանախագահներին հանձնարարականներ են տրվել համաձայնեցնել ու կազմել օրակարգ եւ առաջիկայում անցկացնել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: