Ա. Աշոտյանը բարձր է գնահատել միջազգային համագործակցությունը
13/04/2010 19:17

Ա. Աշոտյանը բարձր է գնահատել միջազգային համագործակցությունը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Եվրոպական կրթական հիմնադրամի» Հայաստանի համար պատասխանատու Միլենա Կորոդինիին: Վերջին երեք տարիների ընթացքում ԵԿՀ-ն ակտիվ մասնակցություն է ունել էել Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում իրականացվող գործընթացներին և սոցիալական գործընկերությանը միտված խնդիրներին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտն այն բացառիկ ոլորտներից է, որտեղ ամուր հիմքերի վրա է դրված միջազգային համագործակցությունը:

«Մենք բարձր ենք գնահատում միջազգային գործընկերների, մասնավորապես, Եվրոպական Միության և «Եվրոպական կրթական հիմնադրամի» մասնակցությունը մասնագիտական կրթության ոլորտում ընթացող գործընթացներին: Միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող ծրագրերի շնորհիվ երկար տարիներ «անտեսված» միջին մասնագիտական կրթության ոլորտը կարծես երկրորդ կյանք է ստանում»,-նշել է նախարարը` հավելելով, որ կրթական և տնտեսական համակարգերի կապի ամրապնդման խնդիրը դրված է մասնագիտական կրթության բոլոր աստիճաններում, և այս համատեքստում գործնական քայլերի առումով ավելի առաջ է կանգնած միջին մասնագիտական կրթության ոլորտը:

«Տնտեսությունը դեռևս ամբողջական և լիարժեք պահանջ չի ձևավորել կրթության նկատմամբ թե մտածելակերպի, թե պահանջարկի տեսանկյունից: Մյուս կողմից` կրթական համակարգի վրա առկա է ժողովրդագրական իրավիճակի ազդել էությունը, որը նվազել էրել է փաստացի դիմորդներ թիվը, և այս համատեքստում ևս խիստ կարևորվում է շարունակական կրթության խնդիրը»,- նշել է նախարարը:

Ա. Աշոտյանը մատնանշել է համագործակցության երկու ուղենիշ, որոնք օգտակար կարող են լինել համակարգի հետագա զարգացման համար. խնդիրը, մասնավորապես, վերաբերում է Հայաստանում մեծահասակների և շարունակական կրթության ապահովմանը:

«Այս ուղղությամբ արդեն իրականացվել են որոշակի քայլեր` ՀՀ կառավարությունը հաստատել է «ՀՀ-ում ցկյանս ուսումնառության հայել էակարգը», սակայն առկա է ինստիտուցիոնալ բարեփոխումների և իրավական դաշտի փոփոխությունների անհրաժեշտություն: Այս նպատակով էլ շուտով նախարարության աշխատակազմում կգործի առանձին բաժին, որը կզբաղվի համապատասխան խնդրի լուծմամբ»,-ընդգծել է Ա. Աշոտյանը:

Երկրորդ ուղղությունը, որ նախանշել է նախարարը, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությունն է: Այս համատեքստում նշվել է, որ Երևանն ընտրվել է 2010 թ. հունիսի 16-18-ը Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի (EAEA) գլխավոր համաժողովը հյուրընկալող քաղաք: Ավելին, «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ասոցիացիան նախատեսում է այդ միջոցառումը զուգահեռել երիտասարդների և մեծահասակների կրթության և ողջ կյանքի ընթացքում ուսումնառության հարցերի վերաբերյալ միջազգային գիտաժողովի հետ, որի համակազմակերպիչներն են հանդիսանում նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և մի շարք միջազգային կազմակերպություններ: Բացի այդ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ ամռանը տեղի կունենա կրթության շարունակականության խնդիրներին վերաբերող համաժողով: Նախարարը նաև տեղեկացրել է, որ Բոլոնիայի գործընթացը 2010 թվականի հուլիսի 1-ից ունենալու է համանախագահների ինստիտուտ, և Հայաստանը Լեհաստանի հետ միասին համանախագահելու է 2011 թվականի երկրորդ կիսամյակում: Ավելին, նշված ժամանակահատվածում նախատեսվում է Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի աշխատանքային նիստն անցկացնել Հայաստանում, ինչպես նաև հայկական կողմը հայտ է ներկայացրել Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ECA) տարածաշրջանի երկրների համար անցկացվող հերթական համաժողովը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ: Բոլոր նշված գործընթացներում նախարարը «Եվրոպական կրթական հիմնադրամի» ներկայացուցչին առաջարկել է ակտիվ մասնակցություն ունենալ:

«Եվրոպական կրթական հիմնադրամի» Հայաստանի համար պատասխանատու Միլենա Կորոդինին իր հերթին նշել է, որ 2010 թվականին ԵԿՀ-ն իր բոլոր գործընկեր երկրներում և տարածաշրջաններում սկսում է ՄԿՈՒ ոլորտի քաղաքականության և համակարգի դիտարկումների փուլը: Թուրինյան կոչվող գործընթացը միտված է երկրի ներսում կարողությունների հզորացմանը, ՄԿՈՒ համակարգում տիրող իրավիճակի վերլուծությանը, տնտեսության և սոցիալական կայուն զարգացման մեջ վերջինիս ներդրման գնահատմանը: Թուրինյան գործընթացի դիտարկման արդյունքները կքննարկվեն համապատասխան հասարակական և գործընկեր կազմակերպությունների հետ կազմակերպված հանդիպումների ժամանակ: Տիկին Կորոդինին տեղեկացրել է, որ 2010 թվականին նախատեսվում է իրականացնել ուսումնասիրություն նաև գործարարության և կրթության համագործակցության ոլորտում: Համագործակցության կարևորությունը միտված է գործընկերների հետագա ծրագրերի զարգացմանը, ինչպես նաև աշխատաշուկան որակյալ աշխատուժով ապահովմանը:

Այս տարի ՀՀ մարզերում նախատեսվող սեմինարները կնպաստեն փորձարարական քոլեջների և մյուս ուսումնական հաստատությունների միջև փորձի փոխանակմանը: Նախատեսվում է նաև ուսումնական այց Թուրքիա, որի նպատակն է վերլուծել սոցիալական երկխոսության արդյունավետությունը ՄԿՈՒ ոլորտում, մասնավորապես, տուրիզմ մասնագիտության առումով:

Հանդիպման ավարտին նշվել է, որ վերը նշված գործողությունները սերտորեն կապված են այն բարեփոխումների հետ, որ Եվրամիության աջակցությամբ տրամադրվում են ՄԿՈՒ ոլորտին, և որի ճշգրտման և հստակել էման փուլին ԵԿՀ-ն ունի անմիջական մասնակցություն:
 

Ա. Աշոտյանը բարձր է գնահատել միջազգային համագործակցությունը