Հայաստանից 401 անհայտ կորած անձ կա
13/04/2010 17:53

Հայաստանից 401 անհայտ կորած անձ կա

Այսօրվա դրությամբ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով որպես անհայտ կորած է արձանագրված 401 անձ` Հայաստանից: Այդ մասին այսօր ասուլիսի ժամնակ հայտնեց Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը:

Ըստ բանախոսի, հայաստանցի անհայտ կորածներից 323-ի ընտանիքներից ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից հավաքագրվել են այդ անձանց հատուկ տվյալներն ու լուսանկարները` հետագայում փորձագիտական աշխատանքների ժամանակ ինքնությունը պարզելու նպատակով:
 

Հայաստանից 401 անհայտ կորած անձ կա