Դպրոցում ռումբ չի հայտնաբերվել
13/04/2010 14:52

Դպրոցում ռումբ չի հայտնաբերվել

Այսօր ժամը 12.00-ին ՀՀ ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի թիվ 78 դպրոցում ռումբ է տեղադրված: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակցիները:

ՀՀ ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան մասնագետների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հաստատության շենքում ռումբ չի հայտնաբերվել: Ժամը 13.10-ին հայտարարվել է տագնապի ավարտ:

 

Դպրոցում ռումբ չի հայտնաբերվել