Բրազիլացի լրագրողը Յոհաննեսբուրգում հարձակման է ենթարկվել
13/04/2010 16:18

Բրազիլացի լրագրողը Յոհաննեսբուրգում հարձակման է ենթարկվել

Բրազիլացի լրագրող Քրիստիանու Դիասը, ով գործուղման էր մեկնել Յոհաննեսբուրգ, որտեղ, ի դեպ, տեղի են ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման և եզրափակիչ հանդիպումները, օրը ցերեկով հարձակման է ենթարկվել զինված ավազակների կողմից: Այդ մասին «Estado de Sao Paolo» թերթի աշխատակիցը հայրենիք վերադառնալուց հետո պատմել է տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: Այս մասին տեղեկացնում է «Correio da Bahia»-ն:

«Անվտանգության խնդիրները Հարավաֆրիկյան Հանրապետությունում լուծված չեն: Շաբաթ օրը Յոհաննեսբուրգի կենտրոնում, երբ դուրս էի գալիս քաղաքի ամենախոշոր առևտրային կետերից մեկից, ինձ վրա հարձակվեցին զինված 9 մարդ: Նրանք ինձ տապալեցին գետնին, վերցրեցին փաստաթղթերս և փողերս, բայց գոնե լավ է, որ չսպանեցին: Եվ հիմա ես օրինական կասկածներ ունեմ. այդ երկիրն իրո՞ք կարող է կազմակերպել աշխարհի առաջնությունը, ապահովել մարդկանց ընդունելությունը և ոչ միայն մասնակից թիմերի, այլ նաև բազմահազար լրագրողների ու երկրպագուների անվտանգությունը»,- նշել է լրագրողը:

Բրազիլացի լրագրողը Յոհաննեսբուրգում հարձակման է ենթարկվել