«Չելսին» Վիլյայի համար կարող է առաջարկել 56 մլն եվրո
13/04/2010 18:28

«Չելսին» Վիլյայի համար կարող է առաջարկել 56 մլն եվրո

Այն բանից հետո, երբ Դավիդ Վիլյայի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» չկայացավ, «Վալենսիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվողի նկատմամբ առարկայական հետաքրքրություն սկսեց դրսևորել Լոնդոնի «Չելսին»: Այդ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Վիլյայի թեկնածությունը դիտարկում է հարձակման գիծն ուժեղացնելու իր պատկերացումների շրջանակներում: Այս մասին հայտնում է բրիտանական «Caughtoffside»-ը:

Ռոման Աբրամովիչի ակումբը պատրաստ է Դավիդ Վիլյայի համար վճարել 56 մլն եվրո: Հարձակվողի աշխատավարձը կկազմի շաբաթական 226 հազար եվրո: Փաստորեն, նա կդառնա թիմի ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստներից մեկը:

Հիշեցնենք, որ «Չելսին» Դավիդ Վիլյայի նկատմամբ հետաքրքրություն էր դրսևորում դեռևս անցյալ ամռանը, սակայն այն ժամանակ մերժում ստացավ «Վալենսիայի» կողմից: Այժմ իսպանական ակումբը կարող է ավելի մեղմ դիրքորոշում որդեգրել: Բանն այն է, որ «թռչող մկների» ղեկավարությունը հույս ունի առաջատար մի շարք ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքի միջոցով փակել պարտքերի մի մասը:

Ավելացնենք, որ Վիլյան նաև իսպանական «Բարսելոնի» և «Ռեալի» ուշադրության կենտրոնում է:
 

«Չելսին» Վիլյայի համար կարող է առաջարկել 56 մլն եվրո