.jpg)
Ֆուրսենկո. «Ֆուտբոլը պետք է մաքուր լինի»
Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն այդ կազմակերպության գործկոմի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում խոսել է այն գլխավոր խնդրի մասին, որը դրվելու է նորաստեղծ էթիկայի կոմիտեի առջև: Այս մասին հայտնում է sportbox.ru-ն:
«Էթիկային առնչվող շատ հարցեր են կուտակվել, որոնք պրոբլեմներ են ստեղծում ինչպես Պրեմիեր լիգայում, այնպես էլ ցածր դիվիզիոններում: Մենք ստորագրել ենք Պատվի կոդեքսը, որը շատ բան է պարտավորեցնում և նախատեսված է այն բանի համար, որ ֆուտբոլը զարգացում ապրի: Իսկ շարժումը դեպի առաջ հնարավոր է միայն մաքուր ձեռքերով,- ընդգծել է Ֆուրսենկոն:
«Կոմիտեի անվանումն ինքնըստինքյան խոսուն է: Ֆուտբոլը սպորտի ազգային ձև է և երբ մաքուր լինի, հնարավոր կլինի ասել, որ մենք կատարել ենք այսօրվա խնդիրը: Սպորտում պետք է մշակութային ու հոգևոր արժեքներ լինեն: Ակնհայտ է, որ Պատվի կոդեքսի ստորագրումը մեծ և քրտնաջան աշխատանքի սկիզբն է միայն: Անհրաժեշտ է շատ բան անել, որպեսզի խաղը գեղեցիկ լինի, իսկ պայքարը` ազնիվ ու անզիջում»,-ավելացրել է ՌՖՄ էթիկայի կոմիտեի ղեկավար Ալու Ալխանովը: