Ինյեստան շարքից դուրս է եկել մեկ ամսով
13/04/2010 21:01

Ինյեստան շարքից դուրս է եկել մեկ ամսով

Կատալոնյան «Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան, ամենայն հավանականությամբ, չի կարողանա օգնել իր թիմին Իսպանիայի չեմպիոնի կոչման համար պայքարում: Այս մասին տեղեկացնում է AS-ը: Այսօրվա մարզման ժամանակ կիսապաշտպանը վնասել է ազդրը: Բացի Պրիմերայի մնացած 7 խաղից, Ինյեստան բաց կթողնի նաև «Ինտերի» հետ Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք հանդիպումները:

Այսպիսով` Ինյեստան լավագույն դեպքում շարք կարող է վերադառնալ մրցաշրջանի գլխավոր հանդիպումից` Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ: Հնարավորությունը, որ նա կմասնակցի Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք աշխարհի առաջնությանը, այս պահի դրությամբ կասկածի տակ չէ:

 

Ինյեստան շարքից դուրս է եկել մեկ ամսով