«Գրադարանի բարեկամի օր»` Ա. Իսահակյանի գրադարանում
13/04/2010 11:52

«Գրադարանի բարեկամի օր»` Ա. Իսահակյանի գրադարանում

Այսօր Երևանի քաղաքապետարանի «Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում» Ազգային գրադարանային շաբաթ միջոցառումների շրջանակում նախատեսված է գրական-երաժշտական ցերեկույթ` «Գրադարանի բարեկամի օր» խորագրով:

Ինչպես Aysor-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, միջոցառմանը հրավիրված են հրատարակչությունների, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր գրքեր են նվիրաբերելու գրադարանին:

Ռ. Բարսեղյանը նշեց, որ ամեն տարի «Գրադարանի բարեկամի օր» միջոցառման շրջանակներում և հրատարակչությունները, և անհատները եկել և գրքեր են նվիրել գրադարանին:

«Գրադարանը ընդհանրապես համալրվում է նվիրատվությունների հաշվին, մենք տարեկան 3000 գիրք նվիրատվություն ենք ստանում: Այս օրը հրավիրում ենք նաև մինչև այդ գրադարանին նվիրատվություն կատարած անձանց` առիթը օգտագործում ենք, որ մեր շնորհակալական խոսքն ասենք»,- ընդգծեց Ռուզաննա Բարսեղյանը:

Միջոցառման ժամանակ ելույթ են ունենալու Երևանի պետական Կոնսերվատորիայի ուսանողները, ովքեր պատրաստել են դասական երաժշտական համարներ, ինչպես նաև հնչելու են հայ բանաստեղծների գործերը:
 

«Գրադարանի բարեկամի օր»` Ա. Իսահակյանի գրադարանում