Ղարաբաղցի մարզիկները հաղթել են Ֆրանսիայում կայացած մրցումներում
13/04/2010 15:59

Ղարաբաղցի մարզիկները հաղթել են Ֆրանսիայում կայացած մրցումներում

Ապրիլի 11-ին Ֆրանսիայի Փարիզի մերձակայքում գտնվող Մեդոն քաղաքում կայացած վազքի միջազգային մրցումներին մասնակցել են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները:

Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության տեղեկատվության համաձայն` 10 կմ մրցավազքում շուրջ 700 մասնակիցների թվում հաղթող է ճանաչվել արցախցի թեթևատլետ Արթուր Պետրոսյանը: ԼՂՀ-ն ներկայացնող մյուս վազորդը` Աշոտ Հայրապետյանը, հաղթանակ է տարել 5 կմ մրցատարածությունում:
 

Ղարաբաղցի մարզիկները հաղթել են Ֆրանսիայում կայացած մրցումներում