.jpg)
Լապորտա. «Առաժմ չենք նվաճել հաղթողի կոչումը»
Կատալոնյան «Բարսելոնի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ իր թիմը չպետք է հայտնվի էյֆորիայի մեջ, չնայած արտագնա խաղում 2:0 հաշվով պարտության է մատնել Մադրիդի «Ռեալին»: Նա նշել է, որ ակումբն առաջին հերթին պետք է մտածի «Դեպորտիվոյի» հետ առաջիկա հանդիպման մասին: Այս մասին տեղեկացնում է իսպանական AS-ը:
«Չնայած «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում տոնած հաղթանակի առաջացրած ուրախությանը, կարծում եմ` չպետք է հայտնվենք էյֆորիայի մեջ, այլ օբյեկտիվորեն գնահատենք իրավիճակը: Եթե նայենք թերթերի առաջին էջերը, ապա կարող է տպավորություն ստեղծվել, թե «Բարսելոնն» արդեն հաղթել է Իսպանիայի առաջնությունում: Մեծ սխալ կլինի, եթե այդպես մտածենք: Չեմպիոնի կոչումը դեռ նվաճված չէ: Դրան դեռ պետք է հասնենք խաղադաշտում: Այո, շատ ավելի լավ իրավիճակում ենք հայտնվել, քան «Ռեալը», սակայն անհրաժեշտ է մտածել «Դեպորտիվոյի» հետ հաջորդ հանդիպման մասին»,- հայտարարել է Լապորտան: