Լեոյի 150-ամյակը` Լեոյի անվան դպրոցում
13/04/2010 18:10

Լեոյի 150-ամյակը` Լեոյի անվան դպրոցում

Այս տարի լրանում է պատմաբան, գրող, գրականագետ, հրապարակախոս Լեոյի (Առաքել Բաբախանյան) 150-ամյակը. ծնվել է 1860 թ.-ին Շուշիում:

Երևանի Լեոյի անվան թիվ 65-րդ դպրոցում, պատմաբանի հոբելյանի առթիվ ապրիլի 12-17-ը հայտարարված է լեոյական օրեր:

Ինչպես Aysor-ի հետ զրույցում տեղեկացրեց Լեոյի դպրոցի փոխտնօրեն Ռաֆայել Բարսեղյանը, մեկշաբաթյա միջոցառումների շարքում հիմանական միջոցառումը նախանշված է վաղը` ապրիլի 14-ին, Լեոյի ծննդյան օրը:

«Ապրիլի 14-ին նախատեսված է գիտաժողով` Լեոյի գիտական գործունեության մասին: Հրավիրված են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, մասնակցության հայտ են ներկայացրել ևս մի քանի դպրոցներ»,- ասաց Ռ. Բարսեղյանը և հավելեց, որ գիտաժողովին հրավիրված են մասնակցելու Կրթության և գիտության փոխնախարարին, Հանրակրթության վարչության պետին, Ազգային կրթության ինստիտուտի տնօրենին:

Դպրոցում Լեոյին նվիրված միջոցառումները մեկնարկել է ապրիլի 12-ին հայրենասիրական բանաստեղծությունների ասմունքով, այսօր` երգի մրցույթ է, լինելու են նաև Լեոյի ստեղծագործություններով բեմականացումներ:

Լեոյական օրերի ավարտին տեղի կունենա ամփոփիչ մրցանակաբաշխություն` ասմունքի և երգի մրցույթին մասնակցած երեխաների միջև:

2009 թ.-ից Լեոյի դպրոցում գործում է Լեոյի թանգարան-անկյունը, որտեղ ներկայացված է պատմաբանի, հասարակական գործչի, գրականագետի կյանքն ու անցած ճանապարհը:
 

Լեոյի 150-ամյակը` Լեոյի անվան դպրոցում