.jpg)
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե ապրիլի 12-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում խախտել են հրադադարի ռեժիմը և Բերքաբեր գյուղի դիրքերից գնդակոծել են ադրբեջանական հենակետերը սահմանագոտու հյուսիսարևելյան ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը:
Հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին` ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեղեկություններ:
Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: