Հայ խորհրդարանականները  այցելել են Լեհաստանի դեսպանատուն
13/04/2010 16:21

Հայ խորհրդարանականները այցելել են Լեհաստանի դեսպանատուն

Այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը և ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը այցելեցին Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանատուն և ՀՀ Ազգային ժողովի ու իրենց անունից ցավակցություն հայտնեցին լեհ ժողովրդին` Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու, խորհրդարանականների և ուղեկցող բոլոր անձանց ավիավթարի ենթարկվելու կապակցությամբ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից` նրանք գրառումներ կատարեցին Լեհաստանի դեսպանատանը բացված սգո մատյանում:
 

Հայ խորհրդարանականները այցելել են Լեհաստանի դեսպանատուն