Լեհաստանում հրաժեշտ են տալիս երկրի նախագահին և նրա տիկնոջը
13/04/2010 11:06

Լեհաստանում հրաժեշտ են տալիս երկրի նախագահին և նրա տիկնոջը

Լեհական մայրաքաղաքում այսօր տեղի կունենա համաժողովրդական հրաժեշտի արարողություն` Լեխ և Մարիա Կաչինսկիների հետ: Արարողությունը կկայանա նախագահական պալատում: Ինչպես սպասվում է, հրաժեշտը կշարունակվի ամբողջ օրն ու ամբողջ գիշեր:

Ինչպես հաղորդում է Վեստի.ռու-ն, հուղարկավորման արարողությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա շաբաթ օրը:

«Հուղարկավորման արարողության ամսաթիվը կախված է նրանից, թե երբ կավարտվի զոհերի ճանաչման գործընթացը և երբ մարմինները կտեղափոխվեն հայրենիք: Մենք ուզում ենք արարողությունն անցկացնել այն ժամանակ, երբ ամեն ինչ պատրաստ կլինի, որպեսզի հարգենք ավիավթարի բոլոր զոհերի հիշատակը»,- ասել է նախագահական գրասենյակի նախարար Յացեկ Սասինը:

Մինչ այդ Մոսկվայում շարունակվում է Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարում զոհվածների ինքնության ճանաչումը: Աշխատանքը համատեղ կատարում են ռուս և լեհ դատական բժիշկ փորձագետները: Այս պահին ճանաչվել են 45 մարդկանց դիեր: Այս մասին Վեստի.ռու-ին ասել է Առողջապահության և սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովան:
 

Լեհաստանում հրաժեշտ են տալիս երկրի նախագահին և նրա տիկնոջը