«Փյունիկը» գործնականում լուծեց եզրափակչի ուղեգրի հարցը
13/04/2010 19:16

«Փյունիկը» գործնականում լուծեց եզրափակչի ուղեգրի հարցը

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում այսօր Երևանի «Փյունիկն» արտագնա խաղում 2:0 հաշվով առավելության հասավ Երևանի «Ուլիսի» նկատմամբ և, կարելի է ասել, գործնականում լուծեց եզրափակչի ուղեգրի խնդիրը: Առաջին խաղակեսում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելին առաջ մղեց իր թիմին, իսկ Ալբերտ Թադևոսյանը հանդիպման 54-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը:

Նշենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 20-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 16:00-ին:

«Ուլիս» - «Փյունիկ» 0:2
Երևան, «Հրազդան» մարզադաշտ:
Մրցավար` Վահան Մինասյան:
Գոլերը` Մարկոս Պիզելի, 19, Ալբերտ Թադևոսյան, 54:

Ավելացնենք, որ ապրիլի 14-ին տեղի կունենա Հայաստանի գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի «Բանանց»-«Միկա» հանդիպումը: Պատասխան խաղը կկայանա ապրիլի 21-ին:

 

«Փյունիկը» գործնականում լուծեց եզրափակչի ուղեգրի հարցը