.jpg)
Ռիգերտ. «Արսեն Թամրազյանը թիմում ընդգրկվեց ազատ տեղի շնորհիվ»
Ռուսաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Ռիգերտը «Սպորտին» տված հարցազրույցում կրկին անդրադարձել է հայ մարզիկ Արսեն Թամրազյանի ելույթին:
«Արսեն Թամրազյանն ամենաթեթև քաշային կարգում կարծես թե վատ չէր դիտվում, սակայն, այնուամենայնիվ, ցածր արդյունք արձանագրեց և հայտնվեց 9-րդ տեղում: Ընդհանրապես` ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Ռուսաստանում այդ քաշային կարգը դատարկ է: Ոչ ոք չկա: Արսենին Եվրոպայի առաջնություն տարանք միայն այն բանի համար, որ հավաքականում տեղ կար»,- ասել է Ռիգերտը: