Նախագահը հանդիպել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի անդամներին
13/04/2010 19:08

Նախագահը հանդիպել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի անդամներին

Շարունակվում է ՀՀ Նախագահի այցը Վաշինգտոն, որտեղ Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին մասնակցությանը զուգահեռ` Նախագահ Սարգսյանը ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահը նախօրեին հանդիպել է նաև Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի անդամների հետ: Քննարկվել են հայապահպանությանը, հայրենիք-սփյուռք հարաբերություններին և այդ հարաբերությունների ամրապնդման գործում սփյուռքի կառույցների դերին վերաբերող հարցեր:

Նախագահ Սարգսյանը Հանձնախմբի անդամների հետ զրուցել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի մասին:
 

Նախագահը հանդիպել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի անդամներին