Ս. Օհանյանն այցելել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատուն
13/04/2010 19:09

Ս. Օհանյանն այցելել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատուն

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը և մի խումբ բարձրաստիճան զինվորականներ այցելել են Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն և իրենց ցավակցությունն են հայտնել ապրիլի 10-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհված Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու, Լեհաստանի ԶՈՒ շտաբի պետ, գեներալ Ֆրանցիժեկ Գագորի, բարձրաստիճան լեհ զինվորականների ու պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը գրառում են կատարել դեսպանատան սգո մատյանում:
 

Ս. Օհանյանն այցելել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատուն