Տևես. «Մանչեսթեր Սիթին» ինձ ազատություն տվեց»
13/04/2010 20:51

Տևես. «Մանչեսթեր Սիթին» ինձ ազատություն տվեց»

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կառլոս Տևեսը հայտարարել է, որ իր վառ խաղը և բարձր արդյունավետությունը պայմանավորված են այն հանգամանքով, որ թիմի հարձակման գծում իրեն ազատ գործելու հնարավորություն է տրվել: Այս մասին հաղորդում է «Daily Mail»-ը:

«Այժմ ես հանդես եմ գալիս որպես ազատ հարձակվող: Դա իմ դիրքն է: Գործում եմ այն դիրքում, որտեղ խաղում էի Արգենտինայում, Բրազիլիայում և անգլիական «Վեսթ Հեմում» անցկացրած վերջին 10 խաղում: «Մանչեսթեր Յունայթեդում» ինձ խնդրում էին ավելի շատ պաշտպանվել: Իսկ իմ դերն այլ էր: Հիմա ֆիզիկապես առողջ եմ և խաղադաշտ եմ մտնում հաղթելու ցանկությամբ: Ինքս ինձ ասում եմ. «Այս խաղում պետք է հաղթես հանուն «Սիթիի»: Իմ գլխում խաղից առաջ միայն այսպիսի մտքեր են` գոլեր, գոլեր, գոլեր: Արդեն 28 գոլի հեղինակ եմ, սակայն հույս ունեմ, որ դեռ շատ գոլեր եմ խփելու»,- ասել է Տևեսը:


Տևես. «Մանչեսթեր Սիթին» ինձ ազատություն տվեց»