.jpg)
Վարչապետը եղել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ում
Լոռու մարզի Ալավերդի ու Սանահին համայնքներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ում: Մասնավոր այս ձեռնարկության հիմնական գործունեությունը պղնձի խտանյութի վերամշակման արդյունքում անզուտ պղնձի արտադրությունն է:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, գործարանում վարչապետն աշխատանքային քննարկում է անցկացրել տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ: Քննարկվել են կառավարության միջոցառումները, իրականացվող բարեփոխումները, ներդրումային միջավայրի բարելավման խնդիրները:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը կառավարության անդամների ու «Արմենիան Քափըր Փրոգրամի» ղեկավարների հետ շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական հնարավորություններին:
Լոռու մարզ կատարած այցի ավարտին վարչապետը պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: