.jpg)
Տորրեսը կարող է խաղալ «Ատլետիկոյի» դեմ
Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Ֆեռնանդո Տորրեսի վնասվածքը, պարզվեց, այնքան էլ լուրջ չէ: Ֆուտբոլիստը կարող է մասնակցել Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում Մադրիդի «Ատլետիկոյի» հետ կայանալիք պատասխան հանդիպմանը: Այս մասին հաղորդում է «Daily Mirror»-ը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել «Ֆուլհեմի» հետ կիրակնօրյա հանդիպումը ծնկի վնասվածքի պատճառով:
«Խնդիրը լուրջ չէ, բայց նա պետք է կանգնի և շունչ առնի` հետևանքներից խուսափելու համար: Վնասվել էր հենց այն ծունկը, որը վիրահաատվել էր հունվարին: Նա հաջորդ հանդիպմանն արդեն պատրաստ կլինի: Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե որքան կհանգստանա: Այժմ որոշում պետք է կայացնեն «Լիվերպուլի» մարզիչներն ու բժիշկները»,- հայտարարել է վիրաբույժ Ռամոն Կուգատը: