Թուրք դիվանագետները թունավորվել են Մակեդոնիայի ռեստորաններում
13/04/2010 10:08

Թուրք դիվանագետները թունավորվել են Մակեդոնիայի ռեստորաններում

Մակեդոնիայում թունավորման ախտանիշներով հիվանդանոց են տեղափոխվել 8 թուրք դիվանագետներ: Նրանցից չորսը շարունակում են մնալ բժիշկների վերահսկողության ներքո, մյուսները` համապատասխան օգնություն ստանալուց հետո, դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Նշվում է, որ թուրք դիվանագետներն այցելել են Մակեդոնիայի մայրաաղաքի մի քանի ռետորաններ: Նրանք Մակեդոնիա են ժամանել ԱԳՆ հրավերով` դիվանագիտական ակադեմիայում դասախոսություններ կարդալու նպատակով:
 

Թուրք դիվանագետները թունավորվել են Մակեդոնիայի ռեստորաններում