14/04/2010 15:50
Ոստիկանապետ. Վանո Սիրադեղյանը շատ բարդ ժամանակաշրջանում է աշխատել
ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը շատ կարևոր դեր է կատարել երկրում կայունության հաստատման ուղղղությամբ: Այդ մասին ասյօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Ոստիականապետ Ալիկ Սարգսյանը` նշելով, որ անձամբ աշխատել է նրա ղեկավարության ներքո:
«Սիրադեղյանը մի շատ բարդ ժամանակաշրջանում է աշխատել որպես ներքին գործերի նախարար...Ես նրա աշխատանքի վրա ստվեր գցելու որևիցե մտադրություն չունեմ»,- ասաց նա, նշելով, որ խոսքը գնում է Ոստիկանությունում լուրջ բարեփոխումներ իրականացրած մարդկանցից մեկի մասին:
«Կարծում եմ, որ նման մարդիկ, ովքեր գալիս և գնում են, թողնում են հետագիծ, ստեղծում են պատմություն մեր համակարգում»,- ասաց նա` հավելելով, որ ինքը ևս կձգտի այնպես աշխատել, որ հետագայում նրա մասին ևս հիշեն:
Խոսելով ՆԳՆ նախկին ղեկավարների մասին, Ա.Սարգսյանը նաև հայտնեց, որ երեկ իր դստեր հետ Երևան է ժամանել ՀԽՍՀ ՆԳՆ նախկին պետ Եվգենի Պատալովը, որը կմասնակցի ՀՀ Ոստիկանության օրվան նվիրված միջոցառումների: