.jpg)
Անելկա. «Ամեն ինչ կախված է «Չելսիից»
Անգլիական «Չելսիի» հարձակվող Նիկոլյա Անելկան Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Լիվերպուլի» հետ կայանալիք հանդիպումից առաջ հայտարարել է, որ Ռաֆայել Բենիտեսի սաները կցանկանան թոթափել Եվրոպայի լիգայում կրած պարտության տհաճ տպավորությունը:
«Երբեք չես կարող ասել, թե այդ պարտությունն ինչպես կանդրադառնա «Լիվերպուլի» ֆուտբոլիստների վրա: Հնարավոր է` կցանկանան ազատվել տհաճ հիշողություններից, ուստի կտրամադրվեն «Չելսիի» հետ խաղին: Չգիտեմ, թե ինչպես կխաղան, բայց պետք է ասեմ, որ ամեն ինչ կախված է «Չելսիից»: Մենք կմեկնենք Լիվերպուլ և կձգտենք հաղթել: Այս մրցաշրջանում այդ թիմն ինձ մի քիչ զարմացրեց, քանի որ մեծագույն ակումբ է, որի կազմում բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Բայց վատ մրցաշրջան ցանկացած թիմ կարող է ունենալ, և դա պետք է խոստովանել: Մեր առաջիկա մրցակիցը լավ թիմ է, իսկ նրա կազմում ընդգրկված խաղացողները ցանկացածին կարող են հաղթել: Բայց այս մրցաշրջանում նրանք շատ գոլեր չկարողացան խփել, և դա մեր շահերից էր բխում: Իսկ մենք, ընդհակառակը, շատ գոլեր ենք խփել, և մեզ համար մրցաշրջանն ավելի լավ է դասավորվել»,- Անելկայի խոսքերը մեջբերել է «Չելսիի» պաշտոնական կայքը: