.jpg)
Դարչինյանը և Դոները դեռ չեն կարողանում պայմանավորվել
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթևքաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի պրոմոուտեր Գերի Շոուի խոսքերով` եթե նրա թիմին չհաջողվի պայմանավորվել Նոնիտո Դոների ներկայացուցիչների հետ` կապված ռևանշի մրցախաղ անցկացնելու հետ, ապա ինքը կաշխատի, որպեսզի հայ բռնցքամարտիկը մենամարտի Յոննի Պերես-Աբներ Մարես զույգի հաղթողի հետ: Այդ մարտը, ի դեպ, կայանալու է օգոստոսի 22-ին:
Դարչինյան-Դոներ մարտին միտված բանակցություններն արդեն երկար ժամանակ են շարունակվում: Ուրբաթ օրը բռնցքամարտիկների թիմերը կրկին չկարողացան պայմանավորվածության հանգել: Տարաձայնությունները, ինչպես և նախկինում, առնչվում են հեռարձակման իրավունքների հետ:
«Ուրբաթ օրը ես խոսել եմ «Top Rank»-ի փոխնախագահ Կառլ Մորետտիի հետ: Մենք չենք կարողանում ընդհանուր հայտարարի գալ արտասահմանում մենամարտի հեռարձակման իրավունքների բաժանման հարցում: Եթե չկարողանանք պայմանավորվել, ապա կցանկանանք մենամարտ կազմակերպել IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Յոննի Պերեսի և Աբներ Մարեսի միջև կայանալիք մենամարտի հաղթողի հետ»,- Շոուի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն: