.jpg)
Աշխատանքի տոնն է
Հայաստանում, ինչպես նաև աշխարհի բազմաթիվ այլ երկրներում, այսօր նշում են Աշխատանքի օրը: Մայիսի 1-ը հայտարարված է ոչ աշխատանքային օր:
1886 թվականի մայիսի 1-ին Չիկագոյում ամերիկացի բանվորները հայտարարել էին գործադուլ` պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր: Գործադուլը և դրան հաջորդած ցույցը հանգեցրեցին ոստիկանների հետ արյունալի բախման:
Երեք տարի անց II Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը` որպես Չիկագոյի բանվորների կազմակերպած ակցիաներին հարգանքի տուրք ընդունեց որոշում` յուրաքանչյուր տարի մայիսի 1-ին նշել այդ օրը` դուրս գալով փողոց:
Առաջին անգամ աշխատավորների համախոհության օրը նշվել է 1890 թվականին Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում: