Հաճնի հերոսամարտի 90 և հայրենակցական միության 100-ամյակն է
01/05/2010 15:44

Հաճնի հերոսամարտի 90 և հայրենակցական միության 100-ամյակն է

Հոկտեմբերի 1-ին նշվելու է Հաճնի հերոսամարտի 90-ամյակը և «Հաճն» հայրենակցկան միության հիմանդրամն 100-ամյակը: Նախատեսվում է միջոցառումների շարք, ուխտագնացություն Հաճն:

Այս մասին տեղեկացրեց «Հաճն» հայրենակցական միության ատենապետ Հովհաննես Գրիգորյանը և հավելեց, որ նախատեսված է ոգեշնչման երեկո, լինելու են արտերկրից հյուրեր, կհիշվի հերոսամարտը և հերոսամարտի դասերը:

Հ. Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ «Հաճն» հայրենակցական միությունը հիմնադրվել է Սիս քաղաքում, այլ անվան տակ, այժմ կենտրոնական վարչությունը գտնվում է Արգենտինայի մայրաքաղաքում, որտեղ 1920 թ.-ից հետո առավել շատ հաճնցիներ են հանգրվանել: Միությունը ճյուղեր ունի Ֆրանսիայում, Ամերիկայում, Բեյրութում, Հունաստանում, Արգենտինայում, Բրազիլիայում:

Հոբելյանական տարեթվի հետ կապված` վերատպվելու են Հաճնի բարբառի հետ կապված գրքեր, Հաճնի պատմությունը:

««Հայաստանի և արտերկրի «Հաճն» հայրենակցական միությունները հրատարակելու են գրքեր, Հայաստանի «Հաճն» հայրենակցական միության կողմից նկարահանումներ են կատարվել, տեսաերիզներ կան, որտեղ մեծահասակները պատմում են իրենց պապերից` Հաճնի հերոսամարտին մասնակցած մեծերից լսած պատմություննները. պատարստվելու է փաստագրական ֆիլմ»,- շեշտեց Հովհաննես Գրիգորյանը:
 

Հաճնի հերոսամարտի 90 և հայրենակցական միության 100-ամյակն է