Ջեքսոնի և Բոչելլիի նախկին փաստաբանը ինքնասպան է եղել
01/05/2010 11:31

Ջեքսոնի և Բոչելլիի նախկին փաստաբանը ինքնասպան է եղել

Հայտնի ամերիկացի փաստաբան Փիթեր Լոպեսին, որի հաճախորդներն էին շոու բիզնեսի աստղերը, ներառյալ Մայքլ Ջեքսոնը, Անդրեա Բոչելլին, The Eagles խումբը, Կալիֆոռնիայի իր տանը մահացած են գտել, հաղորդում է Լենտա. ռու-ն` վկայակոչելով Associated Press-ին:

60-ամյա Լոպեսը, նախնական տվյալներով, ինքնասպանություն է գործել` կրակոց արձակելով գլխին:

Փաստաբանի ինքնասպանության պատճառները դեռևս հայտնի չեն:
 

Ջեքսոնի և Բոչելլիի նախկին փաստաբանը ինքնասպան է եղել